Էլնուր Ասլանով. «Ադրբեջանի երիտասարդությունը ակտիվորեն մասնակցում է տեղատվական պատերազմին»
«Ժամանակակից երիտասարդությունը՝ դա բարձր բանականությամբ, Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին ակտիվորեն մասնակցող ուժ է»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:
Ասլանովը նշել է, որ այսօր պետության աջակցությամբ ավելի քան 5 հազար երիտասարդներ կրթություն են ստանում արտասահմանում, որը կարևոր քայլ է հանդիսանում՝ «սև ոսկու» մարդկային կապիտալի վերածելու ուղղությամբ։
Էլնուր Ասլանովը հատկապես նշել է՝ ազգային արժեքների պրոպագանդման մեջ երիտասարդության մասնակցության կարևորությունը։
«Այսօր Ադրբեջանի մոտ 360 հազար քաղաքացիներ ակտիվորեն մասնակցում են սոցիալական ցանցերում։ Անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդ, կրթված մարդկանց էլ ավելի մեծ քանակությունը համացանցում պրապագանդի՝ մեր ազգային գաղափարները, առաջնահերթությունները, արժեքները, մշակութային ավանդույթները և սովորույթները։ Տեղեկատվական պատերազմի խելացի վարումը՝ դա մեր առջև կանգնած առաջնահերթային խնդիրներից մեկն է։ Ոչ մի պետություն ի վիճակի չէ՝ միայնակ իրականացնել այդ աշխատանքը բոլոր ճակատներում։ Այդ գործունեությանը պետք է ակտիվորեն միանան երիտասարդական, ուսանողական միջավայրի նոր առաջնորդներ»,- ասել է Էլնուր Ասլանովը։