Էլնուր Ասլանով. «Խոջալուի ցեղասպանությունը նախօրոք պլանավորած ցեղասպանություն է»
Այլևս չպետք է կրկնվի Խոջալուն, Սրեբրենիցան ու Ռուանդան:
Այդ մասին ասել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը՝ թուրքական «Zaman» թերթին տված հարցազրույցում:
Ասլանովը հայտնել է որ Խոջալուի ողբերգությունը Հայաստանի կողմից նախօրոք նախապատրաստված նպատակաուղղված ցեղասպանություն է:
«Ադրբեջանը Սրեբրենիցայի և Ռուանդայի ցեղասպանություններից առաջ ականատես է եղել Խոջալուի ցեղասպանությանն: Հայերը՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմում գերմանացիների՝ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործած հոգեբանական մեթոդը կիրառել են ադրբեջանական ժողովրդի հանդեպ»,- նշել է Է. Ասլանովը:
Է Ասլանովը հիշեցրել է նաև փետրվարի 26-ին՝ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիների կողմից՝ Խոջալուի ցեղասպանության աշխարհին հասցնելու նպատակով Թաքսիմի հրապարակում խոշոր ակցիա անցկացնելու մասին:
«Այստեղ հիմնական նպատակը՝ մարդկության հանդեպ իրագործված այս ողբերգության մասին ողջ աշխարհին հիշեցնելն է: Մենք ուզում ենք, որ այլևս չկրկնվի Խոջալուն, Սրեբրենիցան ու Ռուանդան»: