Խոջալուի ցեղասպանության ճանաչման համար ուղերձ կներկայացվի Ֆինլանդիայի խորհրդարանին
Աշխատանքներեն են կատարվում՝ Եվրոպայի ևս մեկ երկրի կողմից Խոջալուի ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի «Cihan» տեղեկատվական գործակալությունը, նման առաջարկությամբ հանդես եկող՝ Ֆինլանդիայի Ադրբեջանցիների կազմակերպությունը, այդ ուղղությամբ հետևողական քայլեր կկատարի:
Ֆինլանդիայի Մայրաքաղաք Հելսինկիի «Կայսա» Մշակութային Կենտրոնում Խոջալուի ցեղասպանության 20-ամյակի կապակցությամբ խորհրդաժողով է անցկացվել:
Այդ երկրում գործող Ադրբեջանական և Թուրքական սփյուռքների ներկայացուցիչների, միևնույն ժամանակ, Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցած խորհրդաժողովում բազմակողմանի քննարկվել է Խոջալուի ցեղասպանությունը:
Խորհրդաժողովում Ֆինլանդիայի Ադրբեջանցիների կազմակերպության փոխնախագահ Արզու Օգտայի նախաձեռնությամբ՝ մասնակիցների անունից Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին նամակ հղելու մասին որոշում է ընդունվել:
«Այս նամակում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանից պահանջվելու է՝ այսպես կոչված «հայոց ցեղասպանությունը» ճանաչելու փոխարեն՝ ճանաչել Խոջալուի ցեղասպանությունը»:
Նշվում է նաև, որ Ա. Օգտայի ներկայացրած կազմակերպութունն սկսել է գործունեություն ծավալել՝ Ֆինլանդիայի կողմից Խոջալուի ցեղասպանության պաշտոնական ճանչման համար: