Էլնուր Ասլանով. «ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթը վերադարձ է դեպի հիտլերյան ֆաշիզմ և գեբելսյան քարոզչություն»

irevanaz.com«Սերժ Սարգսյանը (ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում) խոսաց երկար և տարածական: Սակայն նրա որոշ արտահայտությունները չէին կարող աննկատ մնալ: Մեղադրել Ադրբեջանին ազգային կամ կրոնական անհանդուրժողականության մեջ՝ դա անհիմն հիմարություն է:
Մեր երկրում բնակվում են շուրջ 30 000 ազգությամբ հայ քաղաքացիներ, որոնց բոլոր հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես և Ադրբեջանի Հանրապետության մյուս քաղաքացիների, Սահմանադրության համաձայն երաշխավորվում են պետության կողմից:  
Նրանք աշխատում են, հանդիսանում են ադրբեջանական հանրության բաղկացուցիչ մասը, ունեն հայերեն լեզվով զանգվածային լրատվամիջոց, մասնակցում են երկրի հասարակական կյանքին, ընտրություններին, իրենց ավանդն են ներդնում ադրբեջանական պետության զարգացման գործում: Մի՞թե սա չի խոսում Հայաստանի նախագահի պնդումների անհեթեթության մասին:  
Իր ելույթում Ադրբեջանին մեղադրելով ազգային հողի վրա ատելություն հրահրելու մեջ՝ Հայաստանի նախագահը փորձում է հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Չէ որ հենց նրա նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ վաղ անցյալում Եվրախորհրդի ամբիոնից հնչեցրեց «ադրբեջանցիների և հայերի գենետիկական անհամատեղելիության» մասին թեզը, ինչը առաջացրեց միջազգային հանրության դժգոհությունը: Եվրախորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը դա գնահատեց որպես պատերազմի, թշնամանքի և անհանդուրժողականության կոչ: 
Հայաստանի նախագահը իր ելույթում նաև փորձել է օրիգինալ երևալ, մեջբերելով նախորդ շաբաթ վախճանված հայ դերասան Սոս Սարգսյանի խոսքերը, թե «Ղարաբաղը ձեզ համար տարածք է, իսկ մեզ համար՝ Սուրբ Հայրենիք»:
Սրբապղծություն. այլ կերպ չի կարելի որակել այս միտքը: Ադրբեջանցիներին մեղադրելով կամ գենետիկական, կամ էթնիկական, քաղաքակրթական, կամ էլ ինչ որ այլ անհամատեղելիության մեջ՝ հայ քաղաքական գործիչները առաջադիմել են նաև հոգևոր արժեքների ոլորտում Ադրբեջանին անհամատեղելիության մեջ մեղադրելու գործում: 
Դրա համար էլ, ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթը վերադարձ է դեպի հիտլերյան ֆաշիզմ և գեբելսյան քարոզչություն»:
Էլնուր Ասլանով,
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ:



Читайте также

Оставить комментарий