Սերժ Սարգսյանը ներկաներին աղավաղված տեղեկատվություն է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության մասին

irevanaz.comՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այդ երկրում անցկացվելիք ընտրությունների նախաշեմին քաղաքական միավորներ հավաքելու նպատակով, որոշել է մոլորեցնել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մասնակիցներին: Իր ելույթում Սարգսյանը ներկաներին աղավաղված տեղեկատվություն է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ հերթական անգամ ցույց տալով, որ Երևանը պատրաստ չէ խաղաղության:  Միջազգային հակամարտությունների հարցով ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը նշում է՝ Սարգսյանը ԵԽԽՎ-ում սխալ մեկնաբանություններ է արել:
«Իրականում Հայաստանի դիրքորոշման պատճառով է, որ հակամարտությունը չի կարգավորվում: Հենց Հայաստանի զինված ուժերն են բռնազավթել Ադրբեջանի տարածքներն ու այնտեղից վտարել ադրբեջանցիներին: Այդ տարածքները պետք է վերադարձվեն: Տարածքների վերադարձից հետո կարելի է խոսել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,-ասել է Եվգենի Միխայլովը:
Նույնիսկ գիտակցելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությունը հայկական պետականությունը տանում է կործանման, Հայաստանի նախագահը շարունակում է իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը:
Բաքվի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում շատ հստակ է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Այս արդարացի դիրքորոշումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Սակայն միջազգային իրավունքը հակասում է Սերժ Սարգսյանի շահերին, ով իրականացրել է մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ:



Читайте также

Оставить комментарий