Եվգենի Միխայլով. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի 2020 թվականին»

irevanaz.com

Միջազգային հակամարտությունների գծով ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը դրականորեն է գնահատում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:
«Ավելին, Մերձավոր Արևելքում, և հատկապես Իրանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին շատ պայմանագրեր կարող են վերանայվել, ընդ որում՝ հօգուտ մատակարարվող զենքի որակի բարձրացման», - հայտարարել է փորձագետը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ Եվգենի Միխայլովն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծվի 2020 թվականին:  
«Դժվար է ասել, թե դա ինչպես տեղի կունենա: Սակայն, Մերձավոր Արևելքում ի հայտ եկած նոր հակամարտությունների ֆոնին Մոսկվային անհրաժեշտ է վերացնել Ղարաբաղի խնդիրը, որպեսզի այլ ուժերին զրկել պատերազմ բռնկելու հնարավորությունից», - ասել է փորձագետը:



Читайте также

Оставить комментарий