Եվգենի Միխայլով. «Ադրբեջանական բանակը՝ իր մարտունակությամբ բավականին բարձր է հայկականից»
Ակնհայտ է այն փաստը, որ ադրբեջանական բանակը՝ իր մարտունակությամբ մի քանի անգամ բարձր է հայկական զինված խմբավորումներից։
Այդ մասին հայտարարել է՝ ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայլովը։
Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, որը հույս է դնում միայն հումանիտար օգնության վրա, ի վիճակի է ձեռք բերել ցանկացած զենք. «Ինչպես զորավարժություններում, այնպես էլ ժամանակակից սպառազինության հագեցման մեջ Բաքուն արդյունավետ համագործակցում է Ռուսաստանի հետ, որից նա գնում է բարձր տեխնոլոգիական զենքեր։ Երևանի այդ կապակցությամբ բոլոր գանգատները և մտավախությունները հիմնազուրկ են։ Եթե ոչ Մոսկվան, ապա մյուս երկրները հաճույքով զենք կմատակարարեն վճարունակ Բաքվին։ Իսկ Երևանին մնում է միայն հույսը դնել հումանիտար օգնության և ի դեմս Գյումրիում ռուսական ռազմաբազայի՝ երկրի միակ մարտունակ պաշտպանի վրա։ Եվ դարձյալ ռուսաստանցի զինվորները կպաշտպանեն միայն Հայաստանը, բայց ոչ անջատողական տարածաշրջանը և դա շատ է մտահոգում Փաշինյանի վարչակարգին»։
Նա նշել է, որ Ադրբեջանի զինվորները կմասնակցեն Մոսկվառում ռազմական շքերթին.
«Սա նույնպես Երևանի համար չի հանդիսանում դրական փաստարկ։ Մեր երկրները՝ գործընկերներ և դաշնակիցներ են և այդ մասին գնալով հաճախ են հայտարարում պաշտոնական ամբիոններից։ Իսկ ահա դեռևս դաշնակից և ՀԱՊԿ-ի անդամ հանդիսացող Երևանը ռուսաֆոբական գաղափարների և Հայաստանի իշխանությունների մյուս սադրիչ գործողությունների աճի դեպքում կարող է հանգեցնել՝ Մոսկվայի հետ դաշնակցական կապերի խզմանը»,- եզրափակել է Միխայլովը։
Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր գործողությունները Ադրբեջանին հրահրում են համաչափ պատասխանի.
«Փաշինյանի վարչակարգի բանակցություններ անցկացնելու անընդունակությունը ակնհայտ է։ Գնում են՝ Ադրբեջանի օկուպացված շրջանների վերադարձման հարցով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների նպատակադրված հերքումներ։ Բանը հասել է նրան, որ Երևանի անվտանգության երաշխիքը հանդիսացող Ռուսաստանը՝ արդեն չի թաքցնում հայկական ղեկավարության գործողությունների հետ կապված իր դժգոհությունը»,- ամփոփել է փորձագետը։