ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԵՆՔ

Պաշտոնական Բաքուն ձեռք կբերի ժամանակակից բարձր տեխնոլոգիական սպառազինություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կնքվել են նոր պայմանագրեր, ձեռք է բերվում և ձեռք կբերվի զինտեխնիկա, սպառազինություն և զինամթերք: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը բանակաշինության ոլորտում»,- ուրբաթ ասել է Իլհամ Ալիևը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Նախագահը նշել է, որ այս տարի կավելացվեն պետական բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերը, լրացուցիչ միջոցներ կուղղվեն տեխնոլոգիական բարձր հնարավորություններով սպառազինության ձեռքբերմանը։
Երկրի ղեկավարի խոսքով, «գերժամանակակից ռազմական տեխնիկայի ու սպառազինության գնումն անհրաժեշտ է ցանկացած պահի սեփական իրավունքների պաշտպանությանը պատրաստ լինելու համար»:


Читайте также

Оставить комментарий