ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ ԳՆԵԼ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել և բարձրացնել բանակի մարտունակությունը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Որպես բանակի կատարելագործման միջոց՝ նախագահ Ալիևը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը, նշելով, որ դրանք «լավագույնս են իրենց դրսևորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Իլհամ Ալիևը ագել է, որ ինքը տեղյակ չե՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։
«Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։
«Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն: Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։