ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ԱՅԼԵՎ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԿԱՄ ՉՑԱՆԿԱՑԱՆ ՍՏԻՊԵԼ ԵՐևԱՆԻՆ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պաշտոնական Բաքուն առաջնորդվել է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով, որը յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունք է տալիս, արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը:
«Մենք ինքներս ենք կատարել ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի բանաձևերը (Ղարաբաղի վերաբերյալ 4 բանաձևերը): Մենք գործել ենք ՄԱԿ -ի կանոնադրության համաձայն: 51-րդ հոդվածը յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունք է վերապահում: Այսպիսով, մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը ՝ օգտագործելով բոլոր միջազգային գործիքները», - երեքշաբթի ասել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ -ի նոր մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը միջազգային իրավունքի շրջանակներում: Ընդ որում՝ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Ղարաբաղյան պատերազմի պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն Հայաստանի վրա, «այլև նրանց, ովքեր չկարողացան կամ չցանկացան ստիպել Երևանին պահպանել միջազգային իրավունքի նորմերը»:
Բացի այդ, Ալիևը հիշեցրել է, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից են, «ստիպեին Հայաստանին օկուպացիոն զորքերը դուրս բերել Ղարաբաղից»:
«Նրանք իրենք են ընդունել այդ բանաձևերը: Նրանք ունեին մանդատ` նպաստելու այդ բանաձևերի իրականացմանը: Սակայն, ցավոք, 28 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը բաց թողեց բազմաթիվ հնարավորություններ», - հավելել է նախագահը:
«Շատ դեպքերում ես բարձրացրել եմ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Որովհետև ես կարծում էի, որ դա կարող է լինել հակամարտությունը կանխելու, պատերազմը կանխելու միջոց: Մենք ցանկանում էինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: (…) եթե ժամանակին Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, եթե Մինսկի խմբի համանախագահներն օգտագործեին երեք առաջատար երկրների ներուժի ընդամենը 5 տոկոսը և Հայաստանին ստիպեին դուրս բերել օկուպացիոն զորքերը, ապա պատերազմ չէր լինի» - ընդգծել է Իլհամ Ալիևը: