Իլհամ Ալիև. «Որքան ուժեղ լինի Ադրբեջանը, այնքան ավելի շուտ կկարգավորվի ղարաբաղյան հարցը»
Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը առաջվա պես մնում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, երդմնակալության արարողությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը և միջազգային հանրության անտարբերությունը բերել է նրան, որ արդեն ավելի քան 20 տարի է կոպտորեն ոտնահարվում են միջազգային իրավունքի նորմերը: Չեն կատարվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, ճնշում չի գործագրվում օկուպանտ երկրի վրա:
Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Ողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է, կառուցված է արդարության և պատմական ճշմարտության վրա: Ադրբեջանը երբեք չի թուլատրի իր տարածքի վրա երկրորդ մտացածին հայկական պետության ստեղցմանը: Հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին 10 տարիներին ձեռնարկված քայլերը, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումները բնականաբար էլ ավելի են ամրապնդում մեր դիրքերը:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նա բոլորովին չի կասկածում, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ լուծել այդ հարցը և այն կարգավորել միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա:
«Որքան ուժեղ լինի Ադրբեջանը, այնքան ավելի շուտ կկարգավորվի այդ հարցը: Տնտեսական բարեփոխումները և բանակաշինությունը վերջին 10 տարիներին անցկացվել են բարձր տեմպերով: Ռազմական բյուջեն աճել է ավելի քան 20 անգամ: Այսօր ադրբեջանական բանակը դուրս է գալիս աշխարհի ուժեղ բանակների շարքը: Ստեղծվել է ռազմա-արդյունաբերական համակարգ, գործում են տասնյակ գործարաններ, արտադրվում է 750 անուն ռազմական նշանակության արտադրանք: Վստահ եմ, որ այդ փաստերը, դիվանագիտական ջանքերը և հուսով եմ՝ այդ հարցում մեծ տերությունների հարաբերությունները կբերեն խնդրի լուծմանը», - նշել է նախագահը:
Վերջին 10 տարիներին մի շարք ազդեցիկ կազմակերպություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բանաձևեր են ըհդունել: Դրանց թվում է Իսլամական Համագործակցության Կազմակերպությունը, Եվրախորհրդարանը, Եվրոպական Միությունը, Չմիացման շարժումը և այլ կազմակերպություններ: Այդ երկրները կազմում են համաշխարհային հանրության բացարձակ մեծամասնությունը: Այսպիսով, համաշխարհային հանրության բացարձակ դիրքորոշումը միանշանակ է,- նշել է պետության ղեկավարը:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կասկած չի հարուցում և այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության շրջանակներում: