ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ՀԱՂԹԱՆԱԿԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕՐԸ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բոլոր ադրբեջանցիներին շնորհավորել է Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 31-ին:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ խնդրի արդարացի լուծումը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը մնում են որպես առաջնահերթություն:
«Երկրի տնտեսական և ռազմական հզորությունը, միջազգային ասպարեզում ամրապնդվող դիրքերը և ակտիվ քաղաքական-դիվանագիտական գործունեությունը մոբիլիզացվել են այդ կարևոր խնդրի՝ Ադրբեջանի ազգային շահերին համապատասխան կարգավորման համար: Վերջին տարիներին ռազմաճակատում ձեռք բերված հաջողությունները վկայում են, որ հեռու չէ հաղթանակի և պատմական արդարության վերականգնման օրը. բուն ադրբեջանական հող հանդիսացող Ղարաբաղը կազատվի թշնամուց», - ասել է նախագահը:
Երկրի ղեկավարը աշխարհի բոլոր ադրբեջանցիներին մաղթել է հաջողություն, քաջառողջություն, երջանկություն և բարգավաճում: