Նախագահ Իլհամ Ալիեւ. «Հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանն ուժեղ է, քան երբեւէ»

irevanaz.comՆախագահ Իլհամ Ալիեւը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին` Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա առիթիվ:

Իլհամ Ալիեւն իր ուղերձում ասել է.

«Սրտանց ողջունում եմ ձեզ եւ փոխանցում իմ ամենաբարի մաղթանքները՝ դեկտեմբերի 31-ի նախօրեին՝ Աշխարհի ադրբեջանցիների Համերաշխության օրվա առթիվ, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ արթնացնում է մեծ ուրախություն եւ անկեղծ զգացմունքներ:
Անկախ Ադրբեջանի պետության գոյությունը լայն հնարավորություններ է բացում` ազգային միասնության եւ մեր հայրենակիցների կազմակերպչական ձեւավորման` էլ ավելի ամրապնդման համար: Արտերկրներում բնակվող մեր հայրենակիցները նույնպես փորձում են անմիջական օժանդակություն ցուցաբերել` մեր երկրի զարգացման, առաջացած խնդիրների լուծման մեջ: Այս օժանդակության արդյունավետությունը հնարավոր է միայն` մեր հայրենակիցների ամուր միասնության, կազմակերպվածության եւ լավ կազմակերպչական ձեւավորման շնորհիվ: Դրա համար, Ադրբեջանական պետությունը կարեւոր նշանակություն է տալիս սփյուռքի կառուցմանը եւ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում  այդ գործընթացին:

Ուրախալի է, որ ադրբեջանականության գաղափարները, ազգային եւ հոգեւոր արժեքները աստիճանաբար ավելի խորը արմատներ են ձգում` արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Կարեւոր դիրքեր զբաղեցնելով հասարա-քաղաքական, մշակութային եւ գործարար կյանքում այն երկրների, որտեղ ապրում  են իրենք, նրանք միաժամանակ ներդրում են անում` աշխարհում Ադրբեջանի մասսայականացման, մեր նյութական եւ հոգեւոր ժառանգության քարոզչության, մեր երկրի դեմ գաղափարախոսական սադրանքները ճնշելու գործում: Կարծում եմ, որ մեր սփյուռքի կառույցներին անհրաժեշտ է հետագայում եւս շարունակել՝ ակտիվացնել ջանքերն այս ոլորտում, մտավոր ներուժը համատեղել  նյութական միջոցների հետ, ընդլայնել կապերը արտասահմանյան պետություններում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

Հաջորդ տարի` Բաքվում տեղի կունենա Աշխարհի ադրբեջանցիների III համագումարը: Վստահ եմ, որ համագումարում հանգամանորեն կուսումնասիրվի սփյուռքի կազմակերպությունների գործունեությունը, իսկ ընդունված որոշումները խթան կտան` մեր հայրենակիցների ձեւավորման ամրապնդմանը եւ կազմակերչական ճկունությանը:

Ադրբեջանի պետության քաղաքական-տնտեսական աճը, սոցիալական ու մշակութային հզորությունը եւ դինամիկ զարգացումը` ողջ աշխարհի ադրբեջանցիների ցանկությունն է:

Ավարտվող 2010 թվականին հաջողությամբ իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը: Մեր երկրում ստեղծված զարգացման հզոր ներուժը, արդյունավետ կառավարման համակարգը թույլ է տալիս մեր պետությանը` պատվով հաղթահարել բարդ փորձությունները:

Ներկայում մեր հանրապետությունում տիրում է կայուն եւ առողջ հասարա-քաղաքական իրավիճակ:

Այս տարվա նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները` մեկ անգամ եւս ցուցադրեցին համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի քաղաքական ուղղվածության հաղթանակը, մեր ժողովրդի հավատը նրան, մեր հասարակության քաղաքական հասունությունը եւ կազմակերպվածությունը:

Չնայած ձեռք բերված հաջողություններին, չպետք է մոռանալ, որ մենք դեռեւս ապրում ենք պատերազմի պայմաններում: Այսօր մենք չունենք ավելի կարեւոր խնդիր, քան մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը: Սա մեր համազգային գործն է:

Հենց այս հանգամանքն է մեզ դրդում՝ բարձրացնել մեր պետության պաշտպանունակությունը, հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի ամրապնդմանը:

Մենք դեռ  ձգտում ենք` հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորմանը, որպեսզի կանխենք արյունահեղությունը, կործանումները եւ հումանիտար աղետները: Բայց Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, եւ հակամարտությունը պետք է կարգավորում գտնի` մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Հպարտությամբ կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանն ուժեղ է, քան երբեւէ:  Մեր ուժը չափվում է ոչ միայն տնտեսական եւ ռազմական հզորությամբ, այլ նաեւ` սերտ համախմբվածությամբ: Դրա համար, էլ, որտեղ էլ որ մենք ապրենք, ազգային միասնության ու համերաշխության գաղափարները՝ որպես մեզ միավորող հիմնական արժեքներ՝ պետք է տիրեն մեզնից յուրաքանչյուրի գիտակցության մեջ:



Читайте также

Оставить комментарий