Ադրբեջանի ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը հանդիսանում են Եվրոպայի Խորհրդի համար կարևոր հարցեր։
Հունիսի 24-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում։
ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը ողջունհել է նախագահ Իլհամ Ալիևին։ Վստահություն հայտնելով, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությունը կլինի հաջող՝ նա նշել է, որ Ադրբեջանի ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը հանդիսանում են Եվրոպայի Խորհրդի համար կարևոր հարցեր։ Բրասերը ընդգծել է, որ ցանկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԵԽԽՎ-ի նախագահը նշել է, որ Եվրոպայի Խորհուրդը կշարունակի իր գործունեությունը հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծման կապակցությամբ։
Հաստատելով, որ վերջին տարիներին Ադրբեջանում նկատվում է հզոր տնտեսական զարգացում, անցած ժամանակահատվածում Ադրբեջանը միացել է եվրոպական տասնյակ կոնվենցիաների՝ ԵԽԽՎ-ի նախագահը անդրադարձել է նաև մարդու իրավունքների, խոսքի ազատության և այլ ոլորտներում ձեռք բերված հաջողություններին։
Նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել է, որ ուրախ է կրկին անգամ գտնվել Ստրասբուրգում։ Պետության ղեկավարը պատմել է անկախության տարիներին տնտեսության ոլորտում ձեռք բերված հաջողությունների մասին։ Ընդգծելով, որ Եվրոպայի Խորհրդի անդամակցության ժամանակահատվածում Ադրբեջանը շատ հաջողությունների է հասել՝ նախագահը պատմել է անկախության առաջին տարիներին կրած դժվարությունների մասին։ Պետության ղեկավարը ասել է, որ անցյած ժամանակահատվածում Ադրբեջանում ապահովվել են հիմնական ազատությունները, կարևոր բարեփոխումներ են իրագործվել խոսքի և մամուլի ազատության ոլորտներում, կա ազատ համացանց։
Ընդգծելով ժողովրդավարական կառույցների, ազատ դավանության ոլորտներում գործունեության ապահովման բարձր մակարդակը՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանում դարերի ընթացքում պահապանվում է հանդուրժողականության մթնոլորտ։ Նա ասել է, որ այսօր Բաքուն աշխարհում հայտնի է, որպես մուլտիկուլտուրիզմի հիմնական կենտրոններից մեկը, մեր երկիրը հանդիսանում է 2008 թվականին սկսված Բաքվի գործընթացի նախաձեռնողը։
Հավաստելով, որ մեր երկրում անհաշտելի պայքար է տարվում կոռուպցիայի և կաշառակերության դեմ՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այդ ոլորտում բարեփոխումները անցկացվում են պետական մակարդակով։
Ընդգծելով, որ Ադրբեջանում առկա է ուժեղ, հայրենասիրական տրամադրություն, կրթված երիտասարդություն, կառուցվել են հարյուրավոր դպրոցներ, համագործակցություն է ստեղծվել աշխարհի հայտնի համալսարանների հետ՝ պետության ղեկավարը նշել է, որ այսօր մեր երկիրը ունենալով մեծ պատմություն և հարուստ մշակույթ՝ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում։ Նա ասել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրագործվում են տարածաշրջանային շատ նախագծեր և դա դրական ազդեցություն է գործում տարածաշրջանի երկրների զարգացման վրա։
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը, որը 2011 թվականին ստանալով 155 երկրների ձայնը՝ դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ, այդ կառույցում գործունեության ժամանակահատվածում աջակցել է արդարությանը։ Նա ընդգծել է, որ մեր երկիրը կառուցողական կապեր է հաստատել աշխարհի շատ երկրների հետ։
Պետության ղեկավարը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը, Եվրոպայի Խորհրդին երախտագիտություն է հայտնել մեր երկրի տարածքային ամբողջականության հետ կապված դիրքորոշման կապակցությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանին։ Նա նշել է, որ հայերը Ադրբեջանի պատմական տարածաշրջանը հանդիսացող Լեռնային Ղարաբաղում եկվորներ են, այդ տարածքի Ադրբեջանին պատկանելը հաստատում են նաև պատմական հուշարձանները։
Պետության ղեկավարը ասել է, որ հայ ազգայնամոլները Ադրբեջանի պատմական հողերում էթնիկական մաքրազտում են անցկացրել, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը և նրան հարակից 7 շրջանները արդեն ավելի քան 20 տարի գտնվում են օկուպացիայի տակ։ Նա նշել է, որ միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հակամարտության կապակցությամբ 4 բանաձև է ընդունել, սակայն դրանք մինչև հիմա չեն իրագործվել, չնայած նրան, որ նման դեպքերում այդպիսի բանաձևերը իրագործվում են մի քանի ժամվա ընթացքում։
Հիշեցնելով ստատուս-քվոյի պահապանման անհնարինության մասին Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը՝ Ադրբեջանի նախագահը նշել է նաև որոշումների իրագործման կարևորությունը և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերը։ Ադրբեջանի պետության ղեկավարը ընդգծել է, որ տարածաշրջան այցելած՝ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը նույնպես հաստատել է, որ հայերը բարբարոսություններ են կատարել օկուպացված տարածություննրեում, ավերելով պատմամշակույթային հուշարձանները, սոցիալական օբյեկտները և նույնիսկ գերեզմանատները։ Նա հայտնել է, որ ադրբեջանական պատմական հող հանդիսացող Իրևանը, որպես մայրաքաղաք Հայաստանին է տրվել ХХ դարի սկզբին։
Պետության ղեկավարը պատմել է վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում տնտեսական բարեփոխումների, էներգետիկ քաղաքականության, միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից մեր երկրի տնտեսական վարկանիշի բարձրացման մասին։ «Այսօր միջազգային հանրության ակտիվ անդամ հանդիսացող Ադրբեջանը սրընթաց արդիականացվում է», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ ժողովրդավարական գործընթացների և ազատությունների ապահովումը առաջիկայում ևս Ադրբեջանի համար կմնա որպես առաջնահերթություն։