ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԻՑ

Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք պատասխանել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։
Չնայած նրան, որ ԵԽԽՎ նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում՝ Ադրբեջանի մասնակցության ավարտը Եվրոպայի խորհրդի մյուս կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։
APA-ին հասած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը։ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։


Читайте также

Оставить комментарий