ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ՝ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԳԱ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ COP29-ՈՒՄ
Եվրամիությունը մեկ անգամ ևս վերահաստատել է իր հանձնառությունը՝ առաջ մղելու գլոբալ կլիմայական գործողությունները՝ աջակցելով հավակնոտ ֆինանսավորման և ներդրումային նպատակներին՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում, որը կանցկացվի նոյեմբերի.11-ից 22-ը Բաքվում:
Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Այս տարի քննարկումները կկենտրոնանան COP28-ում սահմանված էներգետիկ անցման նպատակների ամրապնդման վրա: Սա ներառում է հանածո վառելիքի աստիճանական վերացում, վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների եռապատկում և էներգաարդյունավետության միջոցառումների կրկնապատկում մինչև 2030 թվականը, ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն համագործակցում է COP29-ում միջազգային գործընկերների հետ՝ հասնելու Փարիզի համաձայնագրի նպատակին՝ սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան:
Դրա համար անհրաժեշտ է մասնավոր հատվածի ներդրումների ներգրավում, ֆինանսավորման նորարարական աղբյուրներ և բարենպաստ միջավայրի ստեղծում ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական մակարդակներում: ԵՄ բանակցողները նույնպես կենտրոնացած են հաջորդ տարվա հավակնոտ ներդրումների վրա, քանի որ ԵՄ-ն արդեն նախապատրաստում է իր նոր՝ Ազգային որոշված ներդրումը, այս տարվա սկզբին հրապարակելով ԵՄ-ի՝ 2040 թվականի կլիմայական նպատակի վերաբերյալ հայտարարություն: