ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 29-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ COP29-Ը

Ադրբեջանում այսօր մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին:
COP29-ի միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
Ներկայումս Կոնվենցիան ունի 198 կողմ՝ 197 երկիր և Եվրամիությունը:
Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի 22-ը շարունակվող COP29-ի առաջնորդների գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։
Նոյեմբերի 11-ին այցով Բակու են ժամանել՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Չեռնոգորիայի Հանրապետության նախագահ Յակով Միլատովիչը, Եվրամիության խորհրդի նախագահ Չարլզ Միշելը, Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոսը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գլխավոր քարտուղար Կայրաթ Սարիբայը, Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։


Читайте также

Оставить комментарий