ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՍ ԻՄ ԱՆԿԵՂԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ COP 29-Ի ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը X-ի իր պաշտոնական էջում գրառում է արել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 29-րդ նստաշրջանը (COP 29) հաջորդ տարի Ադրբեջանում անցկացման կապակցությամբ:
«Ադրբեջանը համակարգված կերպով աջակցում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին և միջոցներ է ձեռնարկում էներգաարդյունավետության հետ կապված։ Մաքուր շրջակա միջավայրը և կանաչ զարգացումը մեր ազգային առաջնահերթություններն են։ Ադրբեջանում մեծ թափ է հավաքում վերականգնվող էներգիան:
2024 թվականին ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 29-րդ նստաշրջանի անցկացումը բխում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին նպաստելու մեր ամուր վճռականությունից:
Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր երկրներին Ադրբեջանի թեկնածության արժեքավոր աջակցության համար։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայի, որպեսզի COP 29-ը դառնա հաջողակ միջոցառում:
Ես շնորհակալություն եմ հայտնում Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին COP 28-ը ԱՄԷ-ում հիանալի կազմակերպման համար և անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատանքին՝ կլիմայի ոլորտում գործողությունների առաջ մղման համար»:


Читайте также

Оставить комментарий