ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՕԳՈՒՏ ԿԲԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:
Այս մասին, մասնավորապես, ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«ԵԱՀԿ-ն կազմակերպություն է, որն անմիջականորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Այսպիսով, այժմ հակամարտությունն անցել է պատմության գիրկը, և մենք պետք է նայենք դեպի ապագան: Այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք ապագա աշխատանքի կառուցման հետ կապված մեր դատողությունները: Կարծում եմ, որ հետպատերազմական 4 ամիսներն արդեն ցույց են տալիս այս էջը փակելու և ուշադրությունն ապագայի վրա սևեռելու երկու կողմերի կամքը: Դա շատ կարևոր է:
Ինչ վերաբերում է մեզ՝ մենք արդեն սկսել ենք օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնումը:
Վերակառուցման ծրագիրն արդեն իրականացվում է: Շատ բան կա անելու, քանի որ օկուպացիայից ազատագրված տարածքներում ոչնչացվել է ամեն ինչ՝ քաղաքներ, գյուղեր, մշակութային հուշարձաններ, բոլոր ենթակառուցվածքները: Իրոք, կատարվելիք աշխատանքի մասշտաբը մեծ է:
Ամբողջությամբ ավերված տարածքների մակերեսը կազմում է ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր: Մենք արդեն սկսել ենք բանակցությունների գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացման շուրջ: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված Հայտարարության բաղկացուցիչ մասն է: Արդեն տարբեր մակարդակներում տեղի են ունեցել բանակցությունների մի քանի փուլեր: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու և այն անցյալում թողնելու համար:
Որովհետև հաղորդակցության բացումը օգուտ կբերի արածաշրջանի բոլոր երկրներին՝ նոր դինամիզմ հաղորդելով տարածաշրջանային համագործակցությանը և ստեղծելով նոր հնարավորություններ: Սա կարող է հանգեցնել պոտենցիալ համագործակցության շատ այլ ոլորտներում: Ես արդեն բացահայտ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:


Читайте также

Оставить комментарий