ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է ՄՆԱՑԵԼ
«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն անցյալում է մնացել, և դա նշում են նաև միջազգային փորձագետները»:
Այս մասին Աղդամի օկուպացիայից ազատագրման կապակցությամբ ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Երկրի ղեկավարը ասել է, որ պատերազմի դաշտում փայլուն հաղթանակ տանող Ադրբեջանը՝ կարողացավ քաղաքական դաշտում հասնել իր նպատակին. «Միջոցներ կձեռնարկվեն այդ հողերի բարեկարգման համար: Առաջին հերթին ականազերծման աշխատանքներ պետք է իրականացվեն: Եվ սա շատ երկար ժամանակ է պահանջում: Քանի որ թշնամին ականապատել է մեծ տարածքները»:
Երկրի ղեկավարը նշել է, որ դրանից հետո պետք է աշխատանքներ տարվեն ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ. «Հանձնարարականներն արդեն տրված են, առկա ենթակառուցվածքները վերլուծվում են: Այժմ մենք ունենք արբանյակային և այլ հնարավորություններ: Այց կատարելով Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ՝ ես օգտվեցի նոր ճանապարհից, որը կառուցվել է հնարավորինս սեղմ ժամկետում: Սա ժամանակավոր ճանապարհ է, բայց ամեն դեպքում այն կարող է օգտագործվել: Այսինքն՝ մենք կատարելու ենք այս ամբողջ աշխատանքը, և ներկայումս մշակվում է մեծ վերադարձի մեր ծրագիրը»: