ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՍԿՍԵՑ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ԱՐԴԵՆ ԾԱԽՍՎԵԼ Է 7 ՄԻԼԻԱՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Երեք տարի առաջ Հայրենական պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ վերականգնողական ու շինարարական աշխատանքներ սկսեց օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Այդ նպատակով Ադրբեջանի բյուջեից արդեն ծախսվել է 7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել առնվազն 2,4 մլրդ ԱՄՆ դոլար։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 3-ին Աստանայում «Թուրքական դար» կարգախոսով անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության X գագաթնաժողովում։
Նշելով, որ Ադրբեջանն իրականացնում է «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ պետության ղեկավարն ասել է. «Նախկին հարկադիր վերաբնակները՝ այդ հողերի իսկական տերերը, արդեն վերադարձել են Լաչին և Ֆիզուլի քաղաքներ, ինչպես նաև երեք գյուղ։ Մինչև 2026 թվականի վերջը սպասվում է ավելի քան 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ֆիզուլի քաղաքում դպրոցի կառուցման և Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին կառուցվող ստեղծագործական կենտրոնի համար: «Սա Ադրբեջանի և Ուզբեկստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության դրսևորում է», - ընդգծել է երկրի ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий