ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ 6,6 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ Է ԾԱԽՍԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ

Վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը ավելի քան 6,6 մլրդ դոլար է ծախսել Ղարաբաղում վերականգնման աշխատանքների վրա։
Այս մասին ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի 56-րդ տարեկան նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Նշելով, որ օկուպացիայի ժամանակ ամբողջությամբ ավերվել է ֆիզիկական և սոցիալական ողջ ենթակառուցվածքը, Ս.Շարիֆովն ասել է, որ անհրաժեշտ է ականազերծման աշխատանքներ անցկացնել մինչև վերականգնման աշխատանքները։
Ընդգծելով, որ վերջին 3 տարիների ընթացքում վերականգնման և վերակառուցման վրա ծախսվել է ավելի քան 6,6 մլրդ դոլար՝ նախարարը նշել է, որ իր ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի։


Читайте также

Оставить комментарий