ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԱԶԳԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
«Ադրբեջանի ազատագրված տարածքներում ընթանում են վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման արագացված աշխատանքներ: Հետկոնֆլիկտային վերակառուցում հասկացությունը հիմնված է մեր ժողովրդի կարիքների ու առաջնահերթությունների վրա»:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՎՈՒԱՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի 37-րդ նիստում:
Նա նշել է, որ ներքին տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական պայմանների ապահովումը հիմնական առաջնահերթություններից է:
Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը վճռական է հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ապրող հայազգի քաղաքացիներին իր քաղաքական, սոցիալական և տնտեսական տարածությունում վերաինտեգրելու հարցում` հավասարապես ապահովելով նրանց, ինչպես նաև Ադրբեջանի մյուս բոլոր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների իրացումը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից: