Ջեյհուն Բայրամով. Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը կծառայեն Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը
Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք դարձան՝ շուրջ 30 տարի տևող հակամարտությանը վերջ դրվելու համար:
Այս մասին ԵԱՀԿ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները շարունակում են վնաս հասցնել գլոբալ անվտանգությանը:
Բայրամովը նշել է նաև, որ «նոյեմբերի 10-ի հայտարարությունը պարունակում է նաև կարևոր դրույթ՝ բոլոր հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադառնալու մասին»:
Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային՝ «այս համաձայնագրերն իրականություն դարձնելու գործում» ներդրած ավանդի համար:
Նրա խոսքով, դրանք կծառայեն՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը»:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի վերաինտեգրման գործընթացը դեռ առջևում է: Նա ընդգծել է, որ ինտեգրման գործընթացի արդյունքում նրանց երաշխավորվելու են՝ Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ:
Բայրամովը ընդգծել է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նաև նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանում համագործակցության համար: