ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՔԱՅԼԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ
Նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների որոշ դրույթների իրականացման հարցում կան մի շարք դժվարություններ: Սրա պատճառը Հայաստանի դիրքորոշումն է:
Այս մասին հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հայաստանի ձեռնարկած քայլերը սպառնում են տարածաշրջանի կայունությանը: Նրա խոսքերով, ՀՀ-ն միանշանակորեն խոչընդոտում է այդ համաձայնագրերի իրագործմանը:
Նախարարը հիշեցրել է նաև, որ վերջերս ՀՀ-ն ներկայացրեց Աղդամի, Ֆիզուլիի և Զանգիլանի ականադաշտերի քարտեզները:
«Իսկ մինչ այդ Հայաստանը հերքում էր ականապատ դաշտերի քարտեզների առկայությունը: Ի՞նչ է սա նշանակում», - ավելացրել է Ջեյհուն Բայրամովը:
«Հայաստանն այսօր դադարեցրել է համատեղ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Հայաստանում ընտրություններն ավարտվել են, և մենք այժմ հակասական կարծիքներ ենք լսում », - ասել է ԱԳՆ ղեկավարը:
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման հարցին՝ հայտարարելով, որ Երևանը փորձում է խոչընդոտել գործընթացին: