Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկախ Պետությունների Համագործակցության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում:
Միևնույն ժամանակ, նախարարը ուշադրություն է հրավիրել հայկական կողմի գործողությունների վրա, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և եռակողմ հայտարարությանը, այդ թվում հայ զինծառայողների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածք ապօրինի մուտք գործելու փորձերի: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը դեռ Ադրբեջանին չի տրամադրել ականապատ տարածքների մասին տեղեկատվություն:
Վերջում նախարարը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը, մասնավորապես, ԱՊՀ անդամ պետություններն աջակցություն կցուցաբերեն ականազերծման և ազատագրված տարածքների վերականգնման գործերին: