ՍԱՀԻԲ ԱԼԵՔՊԵՐՈՎ. ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 2,2 ՄԼՐԴ ՄԱՆԱԹ

Այս մասին Շամախիում կայացած «Ազատագրված տարածքների նորարարական տնտեսական զարգացման հնարավորությունները» գիտագործնական համաժողովում հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Ալեքպերովը։
«Ապագայում անհրաժեշտությունից ելնելով՝ այդ գումարը կաճի, այդ թվում՝ օտարերկրյա և մասնավոր ներդրումների հաշվին։ Քանի որ ազատագրված տարածքներում ամեն ինչ կառուցվելու է զրոյից, ուստի այստեղ նորամուծությունների կիրառումն ավելի հարմար է։ Մյուս կողմից՝ միջոցների սղություն չպետք է լինի»,- ասել է փոխնախարարը: