ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԲՈԼՈՐ ԱԿԱՆԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների չտրամադրելը դանդաղեցնում է հետկոնֆլիկտային վերականգնումը։
Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ չտրամադրելով ականապատված ադրբեջանական տարածքների քարտեզները, ուստի պետք է լրացուցիչ ճնշում գործադրել նրա վրա:
«Սա դանդաղեցնում է ազատագրված տարածքներում հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացը և շինարարական աշխատանքները, լուրջ խոչընդոտ է ստեղծում այդ տարածքներ փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձի համար», - ընդգծել է նախարարը։


Читайте также

Оставить комментарий