ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 2026 Թ. ՎԵՐՋԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ 34500 ԸՆՏԱՆԻՔ

Նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը 34500 ընտանիք վերաբնակեցնել Ադրբեջանի ազատագրված տարածքներում։
Այդ մասին Շուշայում լրագրողներին հայտնել է՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում ներառված օկուպացիայից ազատագրված տարածքների գծով նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:
Նրա խոսքով, երկրի օկուպացիայից ազատագրված տարածքներում ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը շարունակվում են։
«Մեր քաղաքացիներն արդեն վերաբնակվել են այս տարածքների երեք բնակավայրերում և այնտեղ շատ լավ են ապրում։ Մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է վերաբնակեցնել 34500 ընտանիք։ Դա արտացոլված է՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի պետական ծրագրում»,- ասել է  Հուսեյնովը:


Читайте также

Оставить комментарий