ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը  լրագրողների հետ զրույցում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին հայտարարել է. - «Կան կարևոր կետեր, որոնք դեռ պետք է համաձայնեցնել»։
Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այս տարեվերջ կախված է Հայաստանից՝ նշելով պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են:
Բայրամովն ընդգծել է, որ խաղաղության բանակցությունների նախաձեռնողն ադրբեջանական կողմն է, Բաքուն վճռականորեն տրամադրված է բանակցություններն ավարտին հասցնել։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, մենք չենք տեսնում նրանց մասնակցությունը COP29-ին։ Կարծում ենք՝ սա նրանց համար բաց թողնված հնարավորություն է»,- հայտարարել է Բայրամովը։


Читайте также

Оставить комментарий