ՉՆԱՅԱԾ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՆ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ. ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։
Արտգործնախարարը հայտնել է նաև, որ մինչև այս տարվա վերջ օկուպացիայից ազատված Ղարաբաղ կտեղափոխվեն ավելի քան 20 հազար մարդ։
Նա նշել է, որ առաջին փուլում ակնկալվում է, որ 2026 թվականի վերջին այդ թիվը կգերազանցի 140 հազարը։


Читайте также

Оставить комментарий