ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին հակառակ՝ իր զինված կազմավորումները դուրս չբերելը, Զանգեզուրի միջանցքի բացմանը խոչընդոտելը, Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակիչների Ադրբեջանին վերաինտեգրման համար խոչընդոտներ ստեղծելը. հանդիսանում է՝ տարածաշրջանում խաղաղության և հանգստության համար ամենակարևոր սպառնալիքներից մեկը: