ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՄԵՆՔ ԲԱՐՁՐ ԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի նախագահական գրադարանի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
«Այս տարի մենք նշում ենք թուրք-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը: Պատահական չէ, որ Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը: Մեր հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական դաշնակցության մակարդակի: Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Դա դրսևորվեց նաև 44-օրյա հայրենասիրական պատերազմի ժամանակ», - ասել է նախարարը:
Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է նաև նախագծերին, որոնցում համատեղ ներգրավված են Ադրբեջանը և Թուրքիան: