ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԻՐԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

Իրանի պետական և մասնավոր ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցելու օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանն առնչվող նախագծերին։
Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մենք նրանցից հարցումներ ենք ստացել։ Այդ առաջարկները ներկայումս գնահատման փուլում են։ Կարծում եմ, որ դրանցից մեկը նախատեսվում է իրականացնել առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է նախարարը:


Читайте также

Оставить комментарий