ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում՝ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման կոչերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորեցնում են միջազգային հանրությանը, ափսոսանք են առաջացնում:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունները։
«Ինչ վերաբերում է վարչապետի այն կարծիքին, թե «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից», ինչպես երևում է, վարչապետը ոչ թե հայտարարում է Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնությունների անհիմն լինելու, այլ այդ գործողության անխոհեմ լինելու մասին, որը պետք է դադարեցվի միայն այն պատճառով, որ չի աջակցվում միջազգային հանրության կողմից։
Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի հավակնությունները դեռ շարունակվում են։ Այս առումով, Հայաստանի Սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում պետք է վերացվեն մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»,- ասել է Այխան Հաջիզադեն։