ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան մարտի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհիմն մեղադրանքների։
«Մենք դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, ով համառորեն կրկնում է մարտի 18-ին Հայաստանի ԱԳՆ-ի արած հայտարարությունը, չնայած մեր ընդարձակ պատասխանին»։
«Եթե Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից և ռևանշիստական քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից։ Եթե հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա պետք է դադարեցնի՝ վերաինտեգրման նպատակով հայ բնակիչների հետ շփումներ հաստատելու Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների փորձերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Բաքուն նաև հերքում է տեղեկությունները, թե Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն։
«Հայկական մամուլի տարածած այս լուրը հայկական կողմի հերթական սուտն ու շահարկումն է, որն իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է Ադրբեջանի Այխան Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий