ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հայաստանն այժմ չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմինները և մանդատակիրներին», - ասել է խոսնակը՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը։
Ըստ Հաջիզադեի՝ հայկական կողմը խեղաթյուրված օգտագործում է ՄԱԿ-ի մանդատակիրների հերթական խնդրանքը Ադրբեջանին, և դա ուղղված է Հայաստանի կողմից Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունները քողարկելուն և միջազգային հանրության ուշադրությունը շեղելուն։