ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Նա այդ պայմանավորվածության մասին հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ զրույցի ընթացքում՝ ամփոփելով ՀՀ վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հետ եռակողմ հանդիպման արդյունքները։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։
«Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։