ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍՈՉԻՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10-ի), հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կատարման հարցը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
«Վլադիմիր Պուտինը առանձնազրույցներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Читайте также

Оставить комментарий