ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԵՆ ՍՈՉԻՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

Այս մասին հաղորդում է Կրեմլը:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ: «Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար», - ասված է հաղորդագրությունում։