ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: ՄԵՆՔ ՀԱՆՁՆԱՌՈՒ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ. ՄԵԹՅՈՒ ՄԻԼԼԵՐ

«Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», - հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Պաշտոնական Բաքուն նախօրեին հայտարարեց խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալու առաջարկի մասին, ինչին Երևանը դեռ չի արձագանքել։ Փոխարենը Հայաստանը պնդում է՝ պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել խաղաղության պայմանագրի տեքստն ու ստորագրել այն։
Իսկ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց՝ խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է՝ կրկին վերահաստատելով իր երկրի նախապայմանները։