ԲԱՔՎԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ ․ՄԵԹՅՈՒ ՄԻԼԼԵՐ

Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել և հավելել, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հետ հանդիպմանը հորդորել է միասին աշխատել այդ ուղղությամբ։
«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա է քննարկել երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում փոխանցել է Միլլերը։