ԱՄՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ԵՎ ԱՐԴԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

«Մենք խրախուսում ենք այդ քայլը: Մենք քննարկումներ ենք անցկացրել երկու կառավարությունների հետ, Միացյալ Նահանգները ողջունում է գերեվարված հայ և ադրբեջանցի քաղաքացիների վերադարձը և հաղորդում է, որ քննարկվում են վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ ձգտեն դրան:
«ԱՄՆ-ը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Բաքվի և Երևանի հետ»,- ավելացրել է Մեթյու Միլլերը։