ՄԵԹՅՈՒ ՄԻԼԼԵՐ. ԱՄՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այդ մասին հոկտեմբերի 2-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Անդրադառնալով Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակն ասել է, թե Վաշինգտոնը ողջունում է ՄԱԿ-ի առաքելության ժամանումը Ղարաբաղի շրջան:
«Ադրբեջանը երաշխավորում է, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պաշտպանված կլինեն»,- նշել է նա։