ԷԼՆՈՒՐ ՄԱՄԵԴՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և սպասում է Հայաստանի գործողություններին խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ», ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Ադրբեջանի խաղաղության պայմանագրի առաջարկն ուժի մեջ է մնում։ Ուստի հաջորդ քայլերը պետք է ձեռնարկի առաջին հերթին Հայաստանը»,- ասել է Մամեդովը «Ազերթաջ» պետական գործակալությանը։
Նրա խոսքով՝ այս պահին կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մեծ մասի շուրջ։
«Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը լիովին վերականգնեց ինքնիշխանությունը Ղարաբաղում իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղության պայմանագրի ձեռքբերման գործընթացը դարձել է ավելի պարզ և հեշտ, ուստի դրա ստորագրման հավանականությունը պետք է ավելի մեծ լինի», - հավելել է Մամեդովը։


Читайте также

Оставить комментарий