ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«Ալիևը գոհունակությամբ է հիշել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում կայացած հանդիպումը», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Ալիևը և Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ծավալված բանակցային գործընթացը։
Տոյվո Կլաարը իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն հետագայում ևս շարունակելու է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։