ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԵՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատարմություն է հայտնել՝ ԵՄ-ի կողմից աջակցվող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձևաչափին։
Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ ամփոփելով անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքները։
«Մի քանի մտորում անցյալ շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Կարևոր է Ադրբեջանի նախագահի հավատարմությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Կան հարցեր, որոնք մնում են չլուծված, և Ադրբեջանին և Հայաստանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահն ընդունել է Տոյվո Կլաարին։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի, սահմանների սահմանազատման վերաբերյալ բրյուսելյան հանդիպման արդյունքների շուրջ։