ԷԼՆՈՒՐ ՄԱՄԵԴՈՎ. ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ադրբեջանը Հայաստանից պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի առանցքային տարրերի վերաբերյալ
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Ինչպես գիտեք, այս ամսվա սկզբին Ժնևում կայացավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի հարցով։ Այս հանդիպմանը ադրբեջանական կողմը հակառակ կողմին նախանշել է ապագա խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։
Մենք այս պահին Հայաստանից ակնկալում ենք նախնական կարծիքին և պատասխանին այս առանցքային տարրերի վերաբերյալ»,- ասել է Էլնուր Մամեդովը։
Փոխարտգործնախարարի խոսքով, այս պատասխանի հիման վրա կքննարկվի հաջորդ հանդիպումների անցկացումը։


Читайте также

Оставить комментарий