ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ...
«Հարավային Կովկասում իրավիճակը փոխվել է. Օկուպացիան նվազեցրել է Հայաստանի տնտեսական ներուժը, անկախությունը։ Սրա հետևանքն է դարձել նաև երկրից արտագաղթը»:
Այս մասին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ եթե Հայաստանը հրաժարվի հարևան երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից, դա կբերի Հայաստանի զարգացմանը. «Եթե Հայաստանը փոխի իր ռազմավարական հայացքները, դա նրան օգուտ կտա... Իր ներուժն իրացնելու համար Հայաստանը պետք է նորմալ հարաբերություններ հաստատի հարևանների հետ։
Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ նրա բնակչությունը չի աջակցում թշնամանքի քաղաքականությանը։ Չնայած պատերազմում կրած պարտությանը, Նիկոլ Փաշինյանը կրկին հաղթեց ընտրություններում, Ռոբերտ Քոչարյանը պարտվեց».
Նախագահի օգնականն ասել է, որ Հայաստանը կարող է Զանգեզուրի միջանցքով դեպի ծով ելք ստանալ։
Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանը Հայաստանից պատասխան է սպասում՝ խաղաղության պայմանագրի առաջարկին. «Ղարաբաղյան առաջին պատերազմում 4 հազար ադրբեջանցի անհետ կորել է։ Ադրբեջանը պատասխան է սպասում Հայաստանից՝ այդ մարդկանց ճակատագրի հետ կապված»։
Նախագահի օգնականը նաև զգուշացրել է Հայաստանին ռևանշիստական քաղաքականության հետ կապված։