Հիքմեթ Հաջիև. «Հայաստանը հակասական հայտարարություններով խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին»

irevanaz.com

Նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել՝ ֆրանսիական Radio Courtoisie ռադիոյին:
Հիքմեթ Հաջիևը ուղիղ եթերում պատմել է՝ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացվող համապարփակ բարեփոխումների, տնտեսական զարգացման, դատաիրավական համակարգի և պետական կառավարման հետագա կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նա պատմել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության պատմական արմատների, երկու երկրների միջև բանակցությունների ընթացքի, Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ այս երկիրը հակասական հայտարարություններով խարխլում է բանակցային գործընթացը:
Հիքմեթ Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի արդար դիրքորոշումը՝ նշելով, որ պետությունը ցանկանում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Նախագահի օգնականն ասել է, որ իրերը պետք է անվանվեն իրենց անուններով. Օկուպացիայի փաստը առկա է, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվել են իրենց տներից և ապրում են փախստականների և հարկադիր վերաբնակների վիճակում: Այս մարդիկ իրավունք ունեն ապրելու իրենց հողում և օգտագործել իրենց ունեցվածքից, հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համաշխարհային հանրությունը պետք է ուժեղացնեն իրենց քաղաքական և դիվանագիտական ազդեցությունը և Հայաստանից պահանջեն զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից: 21-րդ դարում պետությունների պատմական սահմանները հնարավոր չէ փոխել ուժային մեթոդով, ընդգծել է Հաջիևը:



Читайте также

Оставить комментарий